Սեպտեմբերի 7–12-ը Երևանում տեղի ունեցավ ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնագիտական խմբի 13-րդ սիմպոզիումը, որը համախմբեց շուրջ 90 գիտնականի՝ 33 երկրից։
Սիմպոզիումի վերջին օրը ես ներկայացրեցի իմ հետազոտությունը՝ «Համշենի հայկական երգերը ժամանակակից հայ երաժշտության մեջ․ պահպանություն և աճող հետաքրքրություն» թեմայով։
Զեկուցմանս ընթացքում անդրադարձա համշենահայ երգերի պահպանությանն ու դրանց ներկայությանը ժամանակակից հայ երաժշտական մշակույթում՝ անդրադառնալով Աննա Ազիզյանի խմբերգային մշակումներին, ինչպես նաև «Քայթ» և «Կաթիլ» խմբերի գործունեությանը։
Ուրախ եմ այս հետազոտությունը ներկայացնելու միջազգային գիտական հանրությանը և շարունակելու ուսումնասիրել, թե ինչպես են ավանդական երգերը պահպանվում, վերաիմաստավորվում և նոր կյանք ստանում ժամանակակից երաժշտական միջավայրում։
Ամբողջական ելույթի տեսագրությունը կարող եք դիտել իմ յութուբյան ալիքում։





